ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ադամանդներ ոտքերիս ու ոսկեղեն ոտքիս տակ… աշխարհի ամենաթանկարժեք կոշիկները

Այն, ինչը ստեղծված է առաջին հերթին մարդու ոտքերի պաշտպանության եւ հարմարավետության համար, տարիների ընթացքում դարձել է շքեղության խորհրդանիշ: Լավագույն դիզայներների ստեղծած կոշիկները, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերով, միլիոնավոր դոլարներ արժեն:

Ի՞նչ արժեն աշխարհի ամենաթանկ կոշիկները:

10. Platinum Guild Stilettos -1,09 մլն ԱՄՆ դոլար

VIP հավաքածուի այս էլեգանտ զույգի հեղինակն ամերիկացի դիզայներ Ստյուարտ Վայցմանն է: Կոշիկները զարդարված են պլատինե փոկերով եւ 464 հատ ադամանդներով, նախատեսված է եղել դերասանուհի Լաուրա Հերինգի համար, ով դրանցով մասնակցել է Օսկարի մրցանակաբաշխությանը:

9. Ruby Stilettos — 1,6 մլն ԱՄՆ դոլար

Ստյուարտ Վայցմանի վառ կարմիր կոշիկների արժեքը հիմնականում 642 հատ ռուբին քարի մեջ է:

8.Jason Arasheben Custom — 2 մլն ԱՄՆ դոլար

Այս կոշիկների հեղինակը Ջեյսոն Արաշեբենն է: Ամերիկացի դերասան Նիք Քենոնի անհատական պատվերով պատրաստված կոշիկները զարդարված են մեծ քանակությամբ սպիտակ ադամանդներով եւ սպիտակ ոսկով:

7. Tanzanite Heels — 2 մլն ԱՄՆ դոլար

Stuart Weitzman բրենդի եւ հայտնի դիզայներ Էդդի Լը Վիանի համատեղ աշխատանքն արժե 2 մլն դոլար: Զարդարված են ադամանդներով եւ այլ թանկարժեք քարերով: Ամենամեծ ադամանդի չափը 16 կարատ է: Կրունկները պատված են պլատինով:

6. Stuart Weitzman Cinderella Slippers — 2 մլն ԱՄՆ դոլար

Ստյուարտ Վայցմանի հերթական գլուխգործոցը պատված է 565 հատ ադամանդներով՝ պլատինե շրջանակի վրա: Կոշիկներից մեկի վրա 5 կարատանոց ադամանդ է՝ ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ:

5. Stuart Weitzman Rita Hayworth Heels — 3 մլն ԱՄՆ դոլար

Ատլասով պատված այս ոճային զույգը նեկայացրել է Stuart Weitzman ապրանքանիշը: Այն նախատեսված է եղել դերասանուհի եւ երգչուհի Քեթլին Յորքի համար, ով դրանք կրել է 2006թ.-ի Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ:

4. Harry Winston Ruby Slippers — 3 մլն ԱՄՆ դոլար

Կոշիկների այս օրիգինալ զույգը կրել է Ջուդի Հարլենդը: Ծածկված են 4600 հատ թանկարժեք քարերով: Ռուբինների եւ ադամանդների համադրությունն անկրկնելի էլեգանտություն է հաղորդել կոշիկներին:   Ընդհանուր առմամբ, դրանք պատված են 1350 կարատ ռուբինով եւ 50 կարատ ադամանդով: 2010թ.-ին այն վաճառվել է աճուրդում՝ 3 մլն դոլարով:

3. Կոշիկները, որոնք նետվել են Ջորջ Բուշի վրա- 10 մլն ԱՄՆ դոլար

Այս կոշիկների վրա ոչ ադամանդ կա, եւ ոչ էլ ռուբին ու ոսկի: Այնուամենայնիվ, դրանք կրում են «տղամարդու՝ աշխարհի ամենաթանկարժեք կոշիկներ» կոչումը: Եվ դա այն նետման շնորհիվ, որն իրականացրեց իրաքցի լրագրող Մունթազար ազ-Զեյդին: 2008թ.-ի դեկտեմբերի 14-ին նա իր կոշիկները նետեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա: Հետագայում այդ հնամաշ զույգը վաճառվեց 10 մլն ԱՄՆ դոլարով:

2. Debbie Wingham Heels -15,1 մլն ԱՄՆ դոլար

Կոշիկների այս զույգը մշակվել է բրիտանացի դիզայներ Դեբբի Ուինգհեմի կողմից, եւ երկար ժամանակ գլխավորում էր աշխարհի ամենաթանկարժեք կոշիկների վարկանիշային ցուցակը: Կոշիկները պատված են 3 կարատանոց վարդագույն եւ 1 կարատանոց երկնագույն ադամանդներով:

1. Jada Dubai Passion Diamond Shoes -17 մլն ԱՄՆ դոլար

Լյուքս դասի Jada Dubai ապրանքանիշը համագործակցելով Passion Jewelers-ի հետ, ներկայացրել է ներկա պահին աշխարհում ամենաբարձր գին ունեցող կոշիկները: Բարձրակրունկ կոշիկները պատրաստված են կաշվից, մետաքսից եւ ոսկուց, զարդարված են 236 ադամանդահատիկներով եւ 15 կարատանոց երկու մաքուր ադամանդներով: Աշխարհում գոյություն ունի Passion Diamond Shoes-ի ընդամենը մեկ զույգ, որը պատրաստված է գնորդի ոտքի չափին համապատասխան:

Աղբյուր՝ basetop.ru

Ավելին
Back to top button