Նորություններ
Քաղավիացիայի կոմիտեն հերքում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը խոչընդոտելու մասին լուրերը

Լրատվամիջոնցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ կատարել դեպի Երևան, չի համապատասխանում իրականությանը։
Այս կապակցությամբ Կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։
Ավելին, Կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որևէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից Աշուն/Ձմեռ 2019-2020 նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ։