ՆորություններՍպորտ

Ռիբերիի գործակալ նշել է՝ որ դեպքում ֆուտբոլիստը կտեղափոխվի Լոկոմոտիվ

Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի գործակալ Ժան-Պյեր Բերնը հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ», սակայն վերջնական որոշումը ֆուտբոլիստը կընդունի միայն ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո:

«Լոկոմոտիվն» իսկապես հետաքրքրված է Ֆրանկի ծառայություններով։ Ոչ ոք ոչ մի առաջարկ չի մերժել, բանակցություններն ընթանում են։ Խնդիրը կայանում է նրանում, որ Ֆրանկի ընտանիքի համար շատ դժվար կլինի տեղափոխվել Ռուսաստան:

Իսկ ընտանիքը նրա համար առաջին տեղում է», — գործակալի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ 12 տարի «Բավարիայում» հանդես գալուց հետո անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը հայտարարեց ակումբից հեռանալու մասին: Այս պահին 36-ամյա ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակում է։

armsport.am

Ավելին
Back to top button