ՄիջազգայինՆորություններ

Ֆրանսիացի մարզիկը ատամներով պոկել է աքաղաղի գլուխը եւ հայտնվել դատարանում

Բասկյան պելոտե մարզաձեւ ֆրանսիական թիմի անդամը, ով ատամներով պոկել է աքաղաղի գլուխը, կարող է խոշոր չափի տուգանք վճարել: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

Կենդանիների պաշտպաններն ուշադրություն են հրավիրել տեսանյութի վրա, որում պատկերված է, թե ինչպես է ֆրանսիացի մարզիկ Բիքսանտ Լարալդը ժպիտը դեմքին կծում աքաղաղի գլուխը: Ըստ երեւույթին, կադրերը նկարահանվել են հունիսին՝ պելոտեի առաջնությունից հետո անցկացված խնջույքի ժամանակ:

Լարալդի գործողությունները հանրության շրջանում զայրույթի եւ քննարկումների պատճառ են դարձրել: MesOpinions կայքում ստորագրահավաք է սկսվել՝ մարզիկին թիմից վտարելու եւ հովանավորչական աջակցությունից զրկելու պահանջով: Արդեն հավաքվել է ավելի քան 29 հզր. ստորագրություն:

Բրիջիթ Բարդոյի հիմնադրամից հայտնել են, որ մտադիր են հասնել նրան, որ մարզիկը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Լարալդի խոսքերով՝ ինքը հասկանում է, որ աքաղաղին կծելով սպանելը «սխալ եւ վատ արարք է»: Ֆրանսիայում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսված է 30 հզր. եվրոյի չափով տուգանք:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button