ՄիջազգայինՆորություններ

Աթամբաեւին սպանության, պատանդառության եւ այլ ծանր մեղադրանքներ են առաջադրել. նրան ցմահ ազատազրկում է սպառնում

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին սպանության եւ առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Զամիր Բեյշեքեեւը:

«Աթամբաեւին մի շարք ծանր հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել՝ մասսայական անկարգությունների կազմակերպման, սպանության, մահափորձի, պատանդառության եւ իշխանության ներկայացուցչի նկառմամբ բռնության կիրառման»,-նշել է նա:

Ղրղզստանի օրենսդրությամբ՝ Աթամբաեւին սպառնում է ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկ ծառայությունները գործողություններ էին իրականացրել Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրում: Վերջինիս չի հաջողվել ձերբակալել, քանի որ նախկին նախագահի կողմնակիցները դիմադրություն են ցույց տվել՝ կրակ բացելով ուժայինների ուղղությամբ: Աթամբաեւի կողմնակիցները պատանդառել էին 6 հատուկջոկատայինի:

Հաջորդ օրը հատուկ գործողությունները շարունակվել էին: Նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Բախումների ընթացքում վիրավորվել էր 136 մարդ, հատուկջոկատայիններից մեկը սպանվել էր:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button