ՄիջազգայինՆորություններ

Սիրիայի անվտանգության գոտու հարցով զբաղվող ԱՄՆ-ի զինվորականները ժամանել են Թուրքիա

Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան նախնական համաձայնությունից հետո ամերիկացի զինվորականներն արդեն ժամանել են Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգ:

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ այդ հայտարարության՝ ամերիկյան պատվիրակության մեջ ներառված է 6 զինվորական։

Առայժմ հայտնի չէ, թե որտեղ պետք է տեղակայվի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ գործողությունների կենտրոնը, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Անկարայում կայացած եռօրյա թուրք-ամերիկյան բանակցություններում:

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ հիշյալ կենտրոն կսկսի իր աշխատանքներն առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ թեև թուրքական մամուլը նշել էր, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն անվտանգության գոտու վերաբերյալ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկար անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։

ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան ցանկանում է մինև 40 խորության անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում։

Ավելին
Back to top button