ՄիջազգայինՆորություններ

ՌԴ-ում պնեւմատիկ ատրճանակով կրակել են լրագրողուհու գլխին

Չելյաբինսկում հրատարակվող «Հանրային պաշտպան» թերթի լրագրող Յուլյա Զյաբրինային պնեւմատիկ ատրճանակով գլխի վնասվածք են հասցրել: Այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի չելյաբինսկյան ծառայությանը:

Զյաբրինայի խոսքերով՝ իր վրա կրակել են, երբ երեկոյան դուրս է եկել սեփական բնակարանի շքամուտքից: Լրագրողը ենթադրում է, որ իրեն թիրախավորել են 150 մետր տարածությունից, եւ նա չի տեսել հարձակվողին:

Կրակոցից հետո Յուլյան կորցրել է գիտակցությունը: Ուշքի գալով՝ նա չի սպասել շտապբուժօգնության անձնակազմին, եւ հիվանդանոց է հասել տաքսիով՝ իր ծանոթների ուղեկցությամբ:

Զյաբրինան նշել է, որ հարձակումը կարող է կապված լինել իր պրոֆեսիոնալ գործունեության հետ: «Մենք անհայտ անձանց կողմից սպառնալիքներ էինք ստանում, խոստանում էին հարցերը լուծել այլ մեթոդներով: Մեր թերթում հրապարակումների շարք  կա, որոնց մեծ մասը հակակոռուպցիոն բնույթ է կրում, եւ կա մտավախություն, որ տեղի ունեցածը դրա հետ է կապված»,-ասել է լրագրողը:

Զյաբրինան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն: Կատարվում է հետաքննություն:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close