ՄիջազգայինՆորություններ

Միջերկրական ծովում սպասվող հնարավոր ցունամին կարող է հարվածել նաև Թուրքիային

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են Միջերկրական ծովում սպասվող ուժգին ցունամի մասին լուրեր։

Չնայած ցունամին այնքան էլ բնորոշ չէ փակ ծովերին, ինչպիսին է նաև Միջերկրական ծովը, այնուամենայնիվ, վիճակագրության համաձայն, 21-րդ դարում գրանցված 177 ցունամիներից 4-ը տեղի է ունեցել Միջերկրականում։

Դրանք առանձնապես ուժգին ցունամիներ չեն եղել։ Ներկայումս սպասվող ցունամին, սակայն, ըստ կանխատեսումների՝ բավականին ուժգին է լինելու և սպառնում է Միջերկրական ծովի ափի 11 երկրի։

Ուժգին ցունամիի թիրախում մասնավորապես կարող են հայտնվել Թուրքիան, Իսրայելը և Հունաստանը։

Նշյալ երկրները նախապատրաստական աշխատանքներ են տանում հնարավոր ցունամին դիմագրավելու ուղղությամբ։

Իսրայելի, Հունաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի զինուժի մասնակցութայմբ քառօրյա վարժանքներ են տեղի ունեցել Իսրայելի Հայֆա քաղաքի ափերում՝ հնարավոր ցունամի դեպքում գործելու սցենարներով։

ermenihaber.am

Ավելին
Back to top button