ՄիջազգայինՆորություններ

Թուրքիային անհանգստացնում է Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի կառավարական ուժերին

Թուրքիայի պաշտպանության նախարարը Սիրիայի կառավարական ուժերին նորից մեղադրել է ապառազմականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբ նահանգում հաստատված հրադադարը խախտելու մեջ։

«Չնայած բոլոր դրական բանակցություններին և մտադրություններին՝ Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են անօրինական հարձակումները»,-ասել է նախարարը:

Նա պնդել է, որ կառավարական ուժերը հաճախ հարձակումներ են գործում Իդլիբում Թուրքիայի դիտակետերի վրա, ինչն անընդունելի է։

«Մեր դեմ ուղղված հարձակումներին պատասխան  տվեցինք և Ռուսաստանի միջոցով հասկացնել տվեցինք, որ շարունակելու ենք պատասխան տալ։ Այս գլխացավանքին վերջ դնելու համար Ռուսաստանի հետ շարունակում ենք բանակցել»։

Անդրադառնալով Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտւ պայմանների վերաբերյալ թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ Աքարը նշել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Նրա խոսքերով՝ առաջիկայում ստեղծվելու է համակարգման կենտրոն, որպեսզի կողմերն ավելի մանրամասն քննարկեն այս հարցը։

Հիշեցնենք, որ թեև թուրքական մամուլը նշել էր, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն անվտանգության գոտու վերաբերյալ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկար անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։

ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան  ցանկանում է մինև 40 խորության անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում։

Ավելին
Back to top button
Close