ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Կասկած չունեմ՝ Մարտի 1-ի սպանության գործերը բացահայտվելու են. վկաները շատ են, նյութերը նույնպես». Վ. Հարությունյան

«Սա խոսում է այն փաստի մասին, որ որևէ մեկի նկատմամբ կամ որևէ մեկի գլխին գործ սարքելու մասին չէ խոսքը, այլ գործը իրոք բացահայտելու մասին է»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին ազատ արձակելու որոշմանը:

Իրավապաշտպանը վստահեցնում է՝ Մարտի 1-ի սպանությունների գործերը բացահայտվելու են:

«Բացահայտվելու են սպանության գործերը Մարտի 1-ի, ես դրանում կասկած չունեմ: Վստահ եմ՝ վկաներն են շատ, նյութերը նույնպես, եթե ճիշտ ուղղությամբ ընթանա քննությունը, դրանք բացահայտվող են»:

«Մարտի 1-ը միայն Հայաստանին չի վերաբերում, Մարտի 1-ն ընդհանրապես մարդասպանություն է քաղաքական դրդապատճառներով: Մարդիկ դրանով անհանգստանում են, փորձում են հարցնել իրենք իրենց, թե ինչու այդպես եղավ»:

Անդրադառնալով նաև BBC-ի ռուսական ծառայության տարածած տեղեկատվությանը՝ գեներալ Օգանովսկու հասցեին հնչող մեղադրանքներին, Վարդան Հարությունյանը շեշտեց, որ այն նորություն չէ: «Այն, որ Արցախից ուժեր են ներգրավվել, բերվել Հայաստան, այն, որ զինվորներ, զորք է բերվել Հայաստան, նորություն չէ մեզ համար: Այն, ինչ որ ասվել է, գուցե նորություն լինի Իրկուտսկում, Վարշավայում կամ Լոնդոնում նստած, Հայաստանից անտեղյակ  որևէ մեկի համար, բայց հայաստանցիներս գիտենք այդ մասին, գրում ենք այդ մասին տարիներ շարունակ»:

 

Ավելին
Back to top button