ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Աշխարհի ամենաշքեղ քարանձավը վաճառվում է. ինչ արժե այն եւ ինչ նպատակով է վերակառուցվել

Վաճառքի է հանվել աշխարհի ամենաշքեղ քարանձավը, որի ճարտարապետը բնությունն է:

Արկանզասում գտնվող Beckham Creek Cave Lodge հյուրանոցն ի սկզբանե կառուցվել է որպես ռմբապաստարան, սակայն հետո վերափոխվել է հյուրանոցի, որտեղ կարող է տեղավորվել 8 այցելու: Այն ունի ստալագմիտների եւ ստալակտիտների ստորգետնյա լաբիրինթոս, ջրվեժ, ջրամատակարարման համակարգ եւ անգամ ուղղաթիռի հրապարակ:

Celestial Tea համահիմնադիր Ջոն Հեյը քարանձավը 240 ակր հողատարածքի հետ միասին գնել է 146.000 դոլարով: Նա ենթադրում էր, որ այդ քարանձավը յուրահատուկ ապաստարան կլինի սառը պատերազմի ժամանակաշրջանում:

Հեյը 4 տարվա ընթացքում 2 մլն. դոլար ծախսեց՝ այն ռադիոակտիվ նյութերից պաշտպանված ապաստարանի վերածելու համար: Քարանձավի պատերն ամրացվեցին 3 ֆուտ հաստությամբ բետոնով եւ երեսպատվեցին քարերով:

Սառը պատերազմի ավարտից հետո Ջոն Հեյը հասկացավ, որ ռմբապաստարանն այլեւս պետք չէ, եւ վաճառեց այն:

Աշխարհի ամենաշքեղ քարանձավի ներկայիս տերը այն վերափոխեց հյուրանոցի եւ կրկին հանեց վաճառքի:

Այնպես որ, եթե ձեզ հարկավոր է մեկուսացված մի վայր՝ շրջապատված բնությամբ ու քարանձավների ցանցով, եւ չեք վախենում գլխավերեւում գտնվող քարակույտից, ապա պատրաստեք 2,75 մլն. դոլար:

 
 

Աղբյուր՝ lifter.com.ua

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button