ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Գիտե՞ք արդյոք՝ ինչքան վագր է մնացել երկրի վրա. շատ ավելի քիչ, քան դուք կարծում եք

Նախ մեկ լավ նորության մասին.  Հնդկաստանում արձանագրվել է վագրերի թվի ռեկորդային աճ՝ 33%-ով (2014թ.-ին՝ 2.226, 2018թ.-ին՝ 2.967): Այժմ այդ երկրում ապրում է կատվազգիների տվյալ տեսակի համաշխարհային պոպուլյացիայի 75%-ը:

Հնդկաստանը ժամանակից շուտ է իրականացրել վագրերի թվի կրկնապատկման ծրագիրը: 2006թ.-ին այդ երկրում ապրում էր 1.411 վագր:

«Երբ հնդիկ ժողովուրդը որոշում է ինչ-որ բան անել, ոչ մի ուժ չի կարող նրան խանգարել նպատակին հասնելու համար»,-տեղեկությունն այդպես է մեկնաբանել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Իսկ դուք գիտե՞ք, թե որքան վագր կա ամբողջ աշխարհում: Շատ քիչ՝ շուրջ  3.950: Պոպուլյացիայի մնացած 25%-ն ապրում է Ռուսաստանում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Նեպալում, Թաիլանդում, Բանգլադեշում, Բութանում եւ մի քանի այլ երկրներում:

Հնդկաստանում կատարվում է այդ կենդանիների հաշվառում, եւ ձեռնարկվում են բնակության միջավայրի պաշտպանության միջոցներ: Որպեսզի վագրերը չլքեն իրենց տարածքները ջրի եւ որսի փնտրտուքներով, բնապահպանները նրանց ապահովում են սննդով: Հնդկաստանում գոյություն ունի վագրերի 50 արգելոց, որտեղ մարդու հանդիպելու հավանականությունը նվազագույնի է հասցված: Ցավոք, 3 արգելոցներում արդեն վագրեր չեն մնացել:

Վագրը հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը: Գոյություն ուներ վագրերի 9 ենթատեսակ կամ ցեղատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 20-րդ դարի կեսերին: Այս ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Այդ կենդանիները գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։

 

Աղբյուր՝ lifter.com.ua

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close