ՆորություններՍպորտ

Ես չեմ կարողանում շարժվել․ Ուիլյամսը հրաժարվել է Տորոնտոյի եզրափակչից

Կանադան ներկայացնող թենիսիստուհի Բյանկա Անդրեսկուն դարձավ Տորոնտոյի Premier կարգի մրցաշարի հաղթող։

Բյանկայի և ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հանդիպումը տևեց ընդամենը 19 րոպե՝ 4 գեյմ (3-1)։ Այդ ընթացքում Բյանկայի ակտիվում գրանցվեց 1 բրեյք-փոյնթ՝ 3 հնարավորից, իսկ Սերենայի ակտիվում՝ 2 էյս, 2 կրկնակի սխալ։

Ամերիկուհին արցունքն աչքերին և «ես չեմ կարողանում շարժվել» խոսքերով հրաժարվեց եզրափակչից։ Արդեն հայտնի է, որ թենիսիստուհու մոտ մեջքի վնասվածք է։

Հավելենք, որ 19-այա Անդրեսկուի համար սա կարիերայի և 2019 թվականի երկրորդ տիտղոսն էր։ Ավելի վաղ նա հաղթել է Ինդիան-Ուելսի մրցաշարում։

Toronto Day 7 | Andreescu v Williams | Match Highlights

Watch the match highlights from Bianca Vanessa Andreescu's Rogers Cup triumph against Serena Williams 🏆

Gepostet von WTA am Sonntag, 11. August 2019

Ավելին
Back to top button