Նորություններ

Մեղրու տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկում 10 հեկտար գիհու անտառներ են վառվում

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկի տարածքում։ Կրակը բռնվել է ճանապարհի եզրից։

Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն է։ Կրակը շատ արագ է առաջ գնում։ Վառվում են 2-3 մետրանոց գիհիներ։ Դրանք մոտ 300-400 տարեկան կարող են լինել։ Գիհիները իրենց խեժային կառուցվածքով դյուրավառ են։

ԱԻՆ-ը տեղում է, սակայն ուղղաթիռ կիրառելու իմաստ, ըստ նախնական գնահատականների, չկա, քանի որ հրդեհաշիջման համար փրկարարների ուղղաթիռը մոտ 1400 լիտրի ջրի տարողունակություն ունի։ Դա շատ քիչ է։ Որ պատկերավոր լինի` այդքան ջուրը մեծ հրդեհի համար նույնիսկ ցողի նման չի ազդի։

Ջուրը օդում արդեն կգոլորշիանա։ Տեղի անանցանելիությունը, ըստ «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանի անհնարին է դարձնում հողային հրդեհաշիջման աշխատանքները։ Այսինքն տրակտոր այնտեղ չի կարողանա մտնել։ Այս պահին այսքանը։ Կրակը արագ տարածվում է»:

 

Ավելին
Back to top button