Լեմպարդի տխուր մեկնարկն ԱՊԼ-ում. ՄՅՈւ-ն ջախջախեց Չելսիին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20 խաղարկությունը մեկնարկեց նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» համար։
Մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ առաջին մրցաշրջանն անցկացնող «Չելսիին» և ջախջախեց հաղթանակ տարավ։
Հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասը 11-մետրանոց նշանակետից գրավեց Մարկու Ռեշֆորդը։ Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում «կարմիր սատանաները» ևս 3 գոլ խփեցին։
65-րդ րոպեին աչքի ընկավ Անտոնի Մարսիալը, 2 րոպե անց Ռեշֆորդը դուբլ ձևակերպեց, իսկ 81-րդ րոպեին Դանիել Ջեյմսը խփեց այս խաղի վերջին գոլը։
Հավելենք, որ երկրորդ տուրում ՄՅՈւ-ն խաղալու է «Վուլվերհեմփթոնի» հետ, իսկ «Չելսիի» մրցակիցը լինելու է «Լեսթեր Սիթին»։
Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի»՝ 4-0
Գոլերը՝ Ռեշֆորդ 18՛ (11-մետրանոց), 67՛, Մարսիալ 65՛, Ջեյմս 81՛