Նորություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 38-ամյա վարորդը ԿԱՄԱԶ-ով կողաշրջվել է. կա վիրավոր

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Սպիտակ քաղաքի բնակիչ, 38-ամյա Էդիկ Դ.-ն իր վարած ԿԱՄԱԶ-5410 մակնիշի 39 ՏՏ 736 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Էդիկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Ավելին
Back to top button