ՄիջազգայինՆորություններ

ՌԴ-ում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 352 մարդ, 256-ը՝ Մոսկվայում

ՌԴ անկախ իրավապաշտպան ОВД-ինֆո մեդիա նախագծի տեղեկություններով՝ Մոսկվայում նախօրեին անցկացված արտոնված հանրահավաքի ժամանակ բերման է ենթարկվել 256 մարդ: Նրանցից առնվազն 5-ը գիշերն անցկացրել են ոստիկանական բաժանմունքում:

Երկրի մյուս շրջաններում, որտեղ եւս համերաշխության ակցիաներ են տեղի ունեցել, նույնպես կան բերման ենթարկվածներ: Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել 79 մարդ, Դոնի Ռոստովում՝ 13, Բրյանսկում եւ Սիկտիվկարում՝ 2-ական:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում տեղի են ունեցել մասսայական հանրահավաքներ եւ պիկետներ: Ցուցարարները պահանջում էին ՌԴ-ում արդար ընտրությունների անցկացում, նաեւ քրեական գործերի դադարեցում ցուցարարների եւ այն թեկնածուների նկատմամբ, որոնց Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը չէր թույլատրել մասնակցել քաղաքային ընտրություններին:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կրասնոյարսկում եւ մի շարք այլ քաղաքներում:

 

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button