ՆորություններՍպորտ

Whoscored. Մխիթարյանը ստացել է ամենացածր գնահատականը

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Նյուքասլին»:

«Զինագործները» հաղթանակի հասան 1-0 հաշվով: Միակ գոլը խփեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը:

Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ավագը խաղադաշտում անցկացրեց 84 րոպե՝ իր տեղը զիջելով Գաբրիել Մարտինելիին:

Whoscored հեղինակավոր վիճակագրական կայքը հանդիպման ամենացածր գնահատականը տվել է Մխիթարյանին՝ 6,4: 37-րդ րոպեին Մխիթարյանը դեղին քարտ է ստացել: Հայ ֆուտբոլիստը մեկ հարված է կատարել դարպասին, մեկ անգամ հաջող դրիբլինգ է կատարել, երկու անգամ էլ հաղթել է մենապայքարում, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 73%:

armsport.am

Ավելին
Back to top button