ՆորություններՍպորտ

Հարդենը 10 հազար դոլար է նվիրաբերել պատահաբար հանդիպած աղքատ ընտանիքին

«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմսի Հարդենն այս օրերին վայելում է արձակուրդը Բահամյան կղզիներում։

Մոտոցիկլով զբոսանքի ժամանակ Հարդենը պատահաբար հանդիպել է բազմանդամ աղքատ ընտանիքի։ Տեղեկանելով, որ ընտանիքի մայրը երեխաներին կերակրում է ձկնորսության միջոցով, աստղային բասկետբոլիստը որոշել է 10 հազար դոլար նվիրատվություն կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Fadeaway World-ից։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ջեյմս Հարդենը բարեգործություն է կատարում։ 2017 թվականին նա 1 մլն դոլար էր փոխանցել Տեխասում «Հարվի» փոթորիկից տուժածներին։ Ավելի ուշ նա 100 հազար դոլար է նվիրաբերել Հարավային Տեխասի համալսարանին։

armsport.am

Ավելին
Back to top button
Close