ՄիջազգայինՆորություններ

Ռուս հոգեւորականը մկրտության ժամանակ ուժ է գործադրել փոքրիկի նկատմամբ՝ նրան վնասվածքներ հասցնելով. մայրը դիմել է ոստիկանություն

ՌԴ Լենինգրադի շրջանում ծնողները դիմել են ոստիկանություն՝ հայտնելով, որ մկրտության ժամանակ հոգեւորականը կոպտորեն է վերաբերվել իրենց երեխային, ով քերծվածքներ է ստացել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Դեպքը տեղի է ունեցել Գատչինայի Մարիենբուրգյան տաճարում, որի հոգեւորականներից մեկը մկրտության արարողության ժամանակ վնասվածքներ է հասցրել փոքրիկին:

Հիվանդանոցից որեւէ տեղեկություն չի ստացվել, պաշտոնական մեկնաբանություններ եւս չկան:

Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ խոսքը վանահայր Վասիլի Նեչեպորենկոյի մասին է:

Տարածված տեսանյութում երեւում է, որ հոգեւորականն ուժ գործադրելով երեխային ընկղմում է մկրտության ավազանի մեջ: Փոքրիկի մայրը անհաջող փորձեր է ձեռնարկում երեխային նրա ձեռքից վերցնելու համար:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close