ՄիջազգայինՆորություններ

Հնդկաստանում առնվազն 147 մարդ է մահացել հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների պատճառով

Հնդկաստանում առնվազն 147 մարդ է մահացել հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առավել շատ տուժել են հարավային Կերալա, Մահարաշտրա եւ Կարնատակա նահանգները: Ավելի վաղ հաղորդվում էր 95 զոհի մասին:

Ավելի քան 165 հզր. մարդ, ովքեր ապրում են հեղեղված շրջաններում, տարհանվել են:

Որոշ շրջաններում հայտարարվել է վտանգավորության ամենաբարձր աստիճան, դպրոցներում չեղարկվել են դասաժամերը: Կոչին օդանավակայանը դադարեցրել է թռիչքները:

Հաղորդվում է, որ հորդառատ անձրեւները չեն դադարի առաջիկա օրերին:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button