ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Բելլա եւ Ջիջի Հադիդները Հունաստանում կողոպտիչների զոհ են դարձել

Ամերիկացի հայտնի մոդելներ 22-ամյա Բելլա Հադիդը եւ 24-ամյա Ջիջի Հադիդը հունական Միկոնոս կղզում հանգստի ժամանակ հայտնվել են տհաճ իրավիճակում, տեղեկացնում է cosmo.ru-ն:

Հանցագործները մուտք են գործել եւ թալանել շքեղ առանձնատունը, որը վարձակալել էին մոդելները:

Գողերն իրենց հետ տարել են ոսկերչական իրեր, դիզայներական զգեստներ, նորաձեւ պայուսակներ եւ ակնոցներ:

Լողափից վերադառնալով՝ աստղային քույրերը տեսել են, որ իրենց իրարը ցաքուցրիվ են արված: «Մեզ թալանել են: Այլեւս այստեղ չեմ վերադառնա, ավելի լավ է փողերս այլ վայրում ծախսեմ», -ասել է Ջիջի Հադիդը:

Նրա հայրը տեղեկացրել է, որ ոչ ոք չի տուժել: «Ջիջին զանգահարեց ինձ, նա շատ հիասթափված էր: Նա անմիջապես մասնավոր ինքնաթիռ պատվիրեց եւ վերադարձավ տուն»,-պատմել է Մոհամեդ Հադիդը:

 

Աղբյուր՝ cosmo.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close