ՄիջազգայինՆորություններ

Օրվա ընթացքում 2 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին

Օրվա ընթացքում երկու երկրաշարժ է արձանագրվել վրաց-ադրբեջանական սահմանին:  Ինչպես հայտնում է newsgeorgia.ge-ն, այդ մասին տեղեկացրել են Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնից:

Այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժ.07:29-ին, 4,5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել Ադրբեջանի Զագատալյան շրջանում՝ Վրաստանի սահմանից 23 կմ հեռավորության վրա: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 10-ին, վրաց-ադրբեջանական սահմանին եւս մեկ երկրաշարժ էր արձանագրվել՝ 5,2 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները զգալի են եղել Արեւելյան Վրաստանի տարածքում, նաեւ մայրաքաղաք Թբիլիսիում:

Տուժածներ մասին տեղեկություններ դեռեւս չկան:

 

Աղբյուր՝ newsgeorgia.ge

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close