Նորություններ

Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «Կամազ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

Օգոստոսի 11-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավելին
Back to top button
Close