ՆորություններՍպորտ

ԱԶ Ալկմարի մարզադաշտը փլվել է

Նիդերլանդներում օգոստոսի 10-ին մասնակի փլուզում է տեղի ունեցել «ԱԶ Ալկմար» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի տանիքի վրա:

Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Փլուզման պատճառները պարզվում են։ Այժմ Նիդեռլանդներում քամոտ եղանակ է, քամու արագությունը հասնում է վայրկյանում 22 մետրի:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

Ակումբի տնային խաղը պետք է կայանա երեքշաբթի, թիմը Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ տուրում կմրցի ուկրաինական «Մարիուպոլի» հետ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք խաղը կարող է անցկացվել մարզադաշտում։

Ստադիոնը բացվել է 2006 թվականին, իսկ երեք տարի առաջ նրա տանիքը սարքավորել են արևային վահանակներով։

armsport.am

Back to top button
Close