Նորություններ

Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողից 6 միլիոն ռուսական ռուբլի ստանալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օրեր առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզման մեջ է եղել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 229.2 հոդվածի 3-րդ մասի և 228 հոդվածի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Վլադիսլավ Մ.-ն թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Ռուսաստանի Դաշնության Նախոդկա քաղաքում գտնվելով դատական գործընթացում, 2014-ին այցելել է Հայաստան, որտեղ իր հոր՝ Էդուարդ Մ.-ի ծանոթ Մանուկ Մուրադյանի հետ հանդիպել է, որի ժամանակ Մ. Մուրադյանը իր հետախուզման և Հայաստանի քաղաքացիության հարցերը լուծելու, ինչպես նաև հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար առաջարկել և իրենից որպես կաշառք 2014-2015 թվականների ընթացքում պարբերաբար կանխիկ ու բանկային փոխանցումների միջոցով Մ. Մանուկյանին են փոխանցել ընդհանուր 6 մլն ՌԴ ռուբլի (մոտ 92 հազ. ԱՄՆ դոլար):

Գ. Շամշյանի տեղեկություններով, Մ. Մուրադյանը ներկայումս աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետ, կոչումով գնդապետ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button
Close