Նորություններ

«Չկա էդ ձև բան». Սամվել Ալեքսանյանը՝ Մարտի 1-ին իր դերակատարության մասին

Բրիտանական BBC-ն Մարտի 1-ի վերաբերյալ հրապարակման մեջ նշել էր նաև գործարար Սամվել Ալեքսանյանի անունը: Համաձայն հրապարակման՝ հետաքննական նյութերում բացի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանից, գործում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, գործարար Սամվել Ալեքսանյանը:

Մասնավորապես նշված է, որ քննիչները ստուգում են երկու ազդեցիկ գործարարների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի ներգրավվածությունը՝ պարզելու՝ արդյոք նրանք չեն ֆինանսավորել արցախցի ուժայինների կեցությունը Երևանում 2008-ի փետրվար-մարտ ամիսներին:

Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը մասնակցում էր նաև Սամվել Ալեքսանյանը:

Նա նշեց, որ առաջին անգամ է իմանում նման հրապարակման մասին, և կրկին պնդեց՝ որևէ դերակատարություն Մարտի 1-ին ինքը չի ունեցել:

Ավելին
Back to top button
Close