ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Արվեստի ու պատմության առանցքում. զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկը

Վերնիսաժը բացօթյա տոնավաճառ է Երևանի կենտրոնում: Բառն առաջացել է ֆրանսերեն՝ vernis («լաք») բառից, քանի որ նախկինում նկարիչները ցուցահանդեսից մի քանի օր առաջ լաքապատում էին իրենց աշխատանքները։ Այս սովորությունը գոյություն է ունեցել Անգլիայում դեռևս 1809 թ., և այն կիրառվում էր Արվեստի թագավորական ակադեմիայում։

Վերնիսաժը ձևավորվել է 1980-ական թվականներին Երևանում՝ Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, որտեղ հիմնականում նկարներ են ցուցադրվել։ Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվել է 2 մասի. նկարիչների մի մասը մնացել է այգում, մյուս արվեստագետների և արհեստավորների համար տեղ է հատկացվել Հանրապետության հրապարակին կից տարածքում:

Հետագայում Վերնիսաժում նկարներից բացի սկսեցին վաճառվել տարբեր հուշանվերներ, մետաղե, փայտյա, կերամիկական իրեր, գորգեր, սփռոցներ և հնաոճ առարկաներ, նաև խորհրդային ժամանակաշրջանի ուշագրավ իրեր՝ գրքեր, դրամներ, կենցաղային պարագաներ և այլն։

Ավելին
Back to top button
Close