ՆորություններՏնտեսական

«Երանի Հայաստանում վերջապես ձեւավորվի բամբակի արտադրությունը». ի՞նչ արտադրանք է տալու Մարալիկի գործարանը

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցեց Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը: Ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 13 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն: Նշված ընկերությանը ՀՀ կառավարությունն արտոնություն  է տվել՝ տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերն ազատվել են մաքսատուրքից: Մարալիկի գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ:

Գործարանի համասեփականատեր Գեւորգ Գասպարյանը նշել է, որ հումքը հիմնականում ներկրում են Ուզբեկստանից, Թուրքմենստանից: Ասում է՝ եթե Հայաստանում ստացվի բամբակի արտադրություն, այս հարցը եւս կլուծվի:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործարանը ամսական կարտադրի 300 տոննա թել: «Իրենք ասացին, որ պատրաստ են ներդրումներ անել այնքան, որքան կպահանջվի»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ գործարանի ղեկավարությունը վստահ է՝ թելի իրացումը Հայաստանում երաշխավորված է:

Այս առումով կառավարության ներկայացուցիչն այն կարծիքին է, որ ձեռնարկությունը համակարգաստեղծ օղակ է, որի շուրջ ստեղծվելու են նոր արտադրություններ:

 

Ավելին
Back to top button