ՄիջազգայինՆորություններ

Տանզանիայում բենզատարի պայթյունի հետեւանքով զոհվել է 60 մարդ, շուրջ 70-ը՝ վիրավորվել

Տանզանիայի արեւելքում գտնվող Մորոգորո քաղաքում բենզատար մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է 60 մարդ, շուրջ 70-ը՝ վիրավորվել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է տեղական The Citizen պարբերականը:

Զոհերի եւ վիրավորների մեծ մասը տեղաբնակներ են, ովքեր փորձել են հավաքել շուռ եկած մեքենայից թափվող վառելիքը:

Ականատեսների խոսքերով՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ տղամարդկանցից մեկը վառել է ծխախոտը:

Այս պահին Տանզանիայի զինված ուժերի եւ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները գործողություններ են իրականացնում պատահարի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

Մորոգորո քաղաքը գտնվում է Տանզանիայի մայրաքաղաքից մոտ 200 կմ հեռավորության վրա եւ համարվում է երկրի ամենախոշոր 10 քաղաքներից մեկը:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close