ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ողնաշարի կոտրվածք ստացած մարզուհի Մարիա Կոմիսարովան 2-րդ անգամ մայր է դարձել

28-ամյա Մարիա Կոմիսարովան դուստր է ունեցել, ով լույս աշխարհ է եկել Իսպանիայի հիվանդանոցներից մեկում:

Ռուսաստանի ֆրիստայլի հավաքականի անդամը ողնաշարի կոտրվածք էր ստացել Սոչիի օլիմպիադայի ժամանակ: Այդ օրվանից նա տեղաշարժվում է հաշմասայլակով: Սակայն ծանր վնասվածքը չի խանգարել Մարիային 2-րդ անգամ մայր դառնալ:

3186 գ. քաշով եւ 50 սմ հասակով նորածնի անունը դեռեւս չի հրապարակվում: Ֆրիստայլուհին երեխայի հետ լուսանկարները հրապարակել է սոցցանցի իր էջում:

Մարիան եւ նրա ամուսինը մեծացնում են նաեւ իրենց որդուն՝ 2-ամյա Մաթեոյին:

Օլիմպիական խաղերից հետո Մարիա Կոմիսարովան ամուսնու հետ տեղափոխվել է Իսպանիա, եւ հուսով է, որ լիարժեք բուժում կստանա: Ժամանակ առաջ պարզվել էր, որ կլինիկաներից մեկի բժիշկները խաբեբաներ են, որոնց հետ մարզուհին դատական քաշքշուկների մեջ է:

Мария с дочерью

Мария с дочерью и мужем

Бывшая спортсменка родила дочь

 

Աղբյուր՝ cosmo.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close