ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ապրում են այնպես, ինչպես ցանկանում են. Instagram-ի ամենաոճային տարեցները

Մեր ժամանակներում տարիքը չի մտահոգում նորաձեւության աշխարհի ներկայացուցիչներին: Բեմահարթակի վրա այսօր կարելի է տեսնել ցանկացած տարիքի մոդելների, բացվում են մոդելային գործակալություններ 55-ից բարձր տարիքի մարդկանց համար, իսկ տարեցները հաճույքով կրում են ամենաոճային զգեստներն ու «նվաճում» Instagram-ը:

  1. Պարոն Բոնը եւ տիկին Պոնը

Բոն-Պոն զույգը Ճապոնիայից է: Նրանք միասին են ապրում ավելի քան 30 տարի: Բոնը եւ Պոնը միշտ հագուստ են ընտրում, որոնք ներդաշնակ են ե՛ւ գույնով, ե՛ւ պատկերներով: Բացի այդ, նրանք նաեւ արտաքին նմանություն ունեն: Instagram-ում ամուսինների համար էջ է բացել նրանց դուստրը 3 տարի առաջ, եւ զույգն արդեն մոտ 1 մլն. հետեւորդ ունի: Բոնը եւ Պոնը շուտով թոշակի կանցնեն, հետեւաբար կավելանա նրանց յուրահատուկ լուսանկարների եւ երկրպագուների թիվը:

@bonpon511

@bonpon511

  1. Լինդա Ռոդին

Կոսմետիկ ընկերության սեփականատերը եւ հայտնի ոճաբանը չի շտապում ներկել իր ճերմակած մազերը: Կինը հաճույքով կեցվածք է ընդունում մեծ ակնոցներով եւ թանկարժեք բրենդային հագուստով՝ Վինքս անունով սիրելի պուդելի հետ: Լինդան 71 տարեկան է, եւ ուղղակի հրաշալի տեսք ունի:

@lindaandwinks

@lindaandwinks

  1. Լենս Ուոլշ

Լենս Ուոլշը սովորական մրգավաճառ է, ապրում է Նյու Յորքում: Supreme, North Face եւ Stüssy բրենդների երկրպագուն իրեն տարեց չի համարում: Ամբողջ աշխարհից շուրջ 50.000 երկրպագու նրա հասցեին հիացական մեկնաբանություններ է գրում:

@dinneranddance

@dinneranddance

4. Չերտովկա Բադդի

Վարդագույն բիկինին, բրուտալ ճտքակոշիկներն ու ծիածանագույն աքսեսուարները 88-ամյա Բադդիի համար են: Նա ապրում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, անտեսում է քննադատներին եւ իր անկրկնելի կերպարներով զարմացնում երկրպագուներին:

@baddiewinkle

@baddiewinkle

  1. Սոֆի Ֆոնտանել

Ֆրանսիացի գրող եւ լրագրող Սոֆի Ֆոնտանելն Instagram-ի էջում  հաճույքով է կիսվում իր էլեգանտ եւ կանացի կերպարներով: Զարմանալի չէ, որ Vogue հանդեսը նրան ճանաչել է «Ամենաոճային 54-ամյա ֆրանսուհի»:

@sophiefontanel

@sophiefontanel

Ավելին
Back to top button