ՆորություններՍպորտ

Վալվերդեն խոսել է Նեյմարի՝ Բարսելոնա վերադառնալու մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կապտանռնագույնների կազմ տեղափոխվելու մասին լուրերը:

«Նեյմարի վերադա՞րձը: Տեսնենք՝ ապագայում ինչ կլինի: Ճշմարտությունը նրանում է, որ նա այլ թիմում է խաղում, ահա և վերջ: Ամենը ինչ գիտեմ այն է, որ ես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն եմ ու մտածում եմ միայն այն խաղացողների մասին, որոնց ունեմ ձեռքիս տակ:

Նրանք լավ ֆուտբոլիստներ են: Միջմրցաշրջանում ամեն ինչ իդեալական էր: Հիմա կփորձենք բարելավել ցուցանիշները»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

armsport.am

Ավելին
Back to top button