ՆորություններՍպորտ

Լուկակու․ Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչն է

«Ինտերի» նորեկ Ռոմելու Լուկակուն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ միլանյան ակումբ տեղափոխվելու որոշման մեջ մեծ դերակատարություն է ունեցել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։

««Ինտերն» ընտրել եմ ակումբի նպատակների համար։ Կարծում եմ՝ թիմը ճիշտ ճանապարհով է ընթանում, իսկ ինձ նման մարտահրավեր էր անհրաժեշտ։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները հաջողության հասնելու համար։

Իմ ցանկության և նպատակասլացության շնորհիվ կկարողանամ թիմին օգնել հաջողությունների հասնել։ Չեմ ցանկանում շտապել, բայց հույս ունեմ՝ մրցաշրջանի ավարտին մենք մեծ հաջողությունների հասած կլինենք։

Մարզիչը մեծ դերակատարություն է ունեցել իմ որոշման մեջ։ Անտոնիո Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչն է․ նա կարողանում է իր ֆուտբոլիստներին ավելի լավը դարձնել։ Կոնտեի կարիերան խոսում է իր փոխարեն։ Ես պարզապես երջանիկ եմ այստեղ լինելու համար»,- ասել է Լուկակուն։

armsport.am

Ավելին
Back to top button
Close