ՄիջազգայինՆորություններ

Մեծ Բրիտանիայում մասսայական հոսանքազրկում է. Լոնդոնն ՝առանց լույսի

Այսօր երեկոյան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, Ուելսում, Շոտլանդիայում եւ Անգլիայի հարավ-արեւելյան ու կենտրոնական մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրականությունը՝ Ազգային էներգետիկ ցանցի խափանման պատճառով, հայտնում է currenttime.tv-ն:

Դադարել է օդանավակայանների, երկաթուղիների էլեկտրամատակարարումը, փողոցներում չեն աշխատում լուսակիրները: Լոնդոնյան մետրոպոլիտենի մի քանի կայարաններ չեն գործում: Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում չվերթների մասսայական ընդհատումներ են:

Ականատեսները հայտնել են, որ հասարակակական տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան ոչ միայն Լոնդոնում, այլեւ Նյուքասլում եւ Մանչեսթերում:

UK Power Networks ընկերությունից հայտարարել են, որ փորձում են կարգավորել իրավիճակը:

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button