Նորություններ

Տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանն իջնում ինքնաթիռից

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն իջնում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռից եւ համազգեստ կրող ինչ-որ մեկի հետ շարժվում դեպի օդանավակայանի ավտոբուս:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

ԴԱՀԿ նախկին պետն ապաստան էր խնդրել ՌԴ-ից, եւ ըստ տեղեկությունների, նրան ժամանակավոր կացության իրավունք է տրամադրվել։

 

 

Back to top button