ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

«Վարչապետի հրահանգներից ոչ մեկը չի կատարվում, նրա դեմ են գործու՞մ, թե ինչ-որ ուժերի օգտին». «Հակառակ կողմը»

Իշխանությունը 1,5 տարվա ընթացքում չի իրականացրել փոփոխություններ: ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակում հայտարարել է փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ գնահատելով դատաիրավական համակարգի փոփոխությունները հեղափոխությունից մեկ ու կես տարի անց:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքերով՝ պատճառը ռազմավարության բացակայությունն է: «Մենք փոքր ժողովուրդ ենք, 5 մլն-ի դեռ չենք հասել: Պետք չէ բաժանել եւ խրամատներ փորել»: Անդրադառնալով վարչապետի մայիսի 20-ի հայտարարությանը, որով սկիզբ էր դրվելու դատաիրավական համակարգում վեթինգի գործընթացին՝ Արայիկ Պապիկյանն ասաց. «Վարչապետի նշած հինգ կետերից որեւէ մեկը կատարված չէ: Եթե Սերժ Սարգսյանը նման հայտարարություն աներ, ես վստահ եմ, որ անմիջապես գործի կանցնեին: Ես չգիտեմ համակարգը վարչապետի դեմ է աշխատու՞մ, թե ինչ-որ ուժերի օգտին»:

Ավելին
Back to top button
Close