ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններՏնտեսական

«Տարիներ շարունակ մի միտում է եղել, որ Հայաստանը փողի կարիք չուներ». Բ. Ասատրյան

«Սա իհարկե ավելի շատ քաղաքական հռչակագիր է՝ դեկլարացիա, տնտեսագիտական բովանդակությունը դեռ պետք է բացահայտվի… իր ասածը հետևյալն է, որ մենք և կարող ենք, և բոլորս պետք է տրամադրվենք, որ այդպես ենք ապրելու, և սա առաջին անգամ չի ասվում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց  Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ներկայացրած ռազմավարական նպատակներին:

«Սա գաղափարախոսություն է, որը կարող է թվաբանություն դառնալ, այսինքն իրականություն դառնալ, եթե բոլորը մտնեն այս գործընթացի մեջ: Իրատեսությունը հենց դրանում է կայանում, որ, այո, մենք կարող ենք ավելի լավ ապրել, քան այսօր, և սա միանշանակ է, որի համար մենք ունենք համապատասխան հնարավորություններ, գիտելիքներ և կարողություններ»:

Անդրադառնալով ներդրումային միջավայրին՝ տնտեսագետն ընդգծեց, որ Հայաստանում իհարկե շատ բան է փոխվել, բայց այդ փոփոխությունները բավարար չեն, որպեսզի լուրջ ներդրումներ լինեն:

«Տարիներ շարունակ Հայաստանի զարգացման մեջ մի միտում է եղել, որ Հայաստանը փողի կարիք չուներ, Հայաստանում ներդրումների հնարավորությունները  սեղմվում էին, Հայաստանում իշխող խումբ ասեմ, թայֆա, թե բանդա ասեմ, իրենց ձեռքն այնքան փող կար, որ իրենց կարծիքով բավարար էր խնդիրները լուծելու համար»:

Բագրատ Ասատրյանի խոսքերով՝ աշխարհը պետք է համոզվի, որ մենք ժողովրդավարական ենք, որ իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, որ բացառվում է ընտրակաշառքը:

 

Ավելին
Back to top button
Close