ՄիջազգայինՆորություններ

Վլադիմիր Պուտինի կարողությունը. պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական աշխատավարձի չափը գաղտնիք չէ: Նրա ամսական միջին աշխատավարձը կազմում է 715.500 ռուբլի:

ՌԴ նախագահի եկամուտները 2008- 2018թ.թ.-ին

Վլադիմիր Պուտինը երկրի կառավարման ղեկը ստանձնեց 2000թ.-ին, եւ այդ տարիներին այնքան էլ ուշադիր չէին հետեւում նրա եկամուտների շարժին: 2008թ.-ից, երբ ՌԴ նախագահն իր մասին բարձրաձայն հայտարարեց միջազգային քաղաքական ասպարեզում, հանրությունը սկսեց ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել նրա կյանքի մանրամասների նկատմամբ: Նախագահը վերահսկում է երկրի բյուջեն, որոշում ներքին եւ արտաքին քաղաքականությունը, կարգավորում ֆինանսների նախարարության աշխատանքը եւ, բնականաբար, սահմանում ռուսաստանցիների աշխատավարձի չափը:

Ընդհանուր առմամբ ՌԴ նախագահի եկամուտը կազմված է նաեւ կենսաթոշակից (550.000 ռուբլի) եւ բանկային ավանդներից ստացված գումարներից:   

Վերջին տվյալների համաձայն՝ պետության ղեկավարի եկամուտը կտրուկ ավելացել է՝ շուրջ 2 անգամ: Պուտինը դրան պարզ բացատրություն է տվել. նա 10 մլն. ռուբլով վաճառել է սեփական հողակտորը, որը վաղուց էր տնօրինում:

 

ՌԴ նախագահի ոչ պաշտոնական կարողությունը

Պուտինի կարողությունը, ըստ բրիտանական հետազոտական ընկերություններից մեկի, 2014թ.-ի դրությամբ կազմել է ավելի քան 130 մլրդ. ԱՄՆ դոլար:

Բացի պաշտոնական աշխատավարձից, կենսաթոշակից, ըստ 2018թ.-ի հայտարարագրի, ՌԴ նախագահն ունի նաեւ 1 բնակարան Սանկտ Պետերբուրգում՝ 77 քառ. մետր բնակմակերեսով, 1 սեփական ավտոտնակ, 3 ավտոմեքենա՝ 2 ԳԱԶ եւ 1 ՎԱԶ մակնիշի, «Սկիֆ» տեսակի ավտոկցորդ, 1500 քառ. մետր մակերեսով հողակտոր, ծառայողական բնակարան եւ ավտոտնակ:

Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի ակտիվ գործունեությունը եւ անձնական որակները, շատերը պնդում են, որ նախագահի ֆինանսական ակտիվները հաշվվում են արտարժույթի բազմաթիվ զրոներով: Սակայն դրանք միայն խոսակցություններ են: Պետության ղեկավարը պնդում է, որ միայն պաշտոնական աշխատավարձ է ստանում, եկամտի այլ աղբյուրներ չունի եւ տրոպիկական կղզիներում առանձնատներ չի գնում: ՌԴ նախագահի պաշտոնական աշխատավարձը 2018թ.-ին կազմել է շուրջ 800.000 ռուբլի:

 

Աղբյուր՝ ostrovrusa.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close