ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

7 օգտակար մթերք ինտիմ առողջության համար

Երբ խոսքը գնում է «ստորին հարկի» առողջության մասին, շատերը մտաբերում են լոռամրգի օշարակը: Սակայն ինտիմ գոտում վարակների պրոֆիլակտիկայի եւ այլ հիվանդությունների կանխարգելման համար կարելի է կիրառել նաեւ այլ մթերքներ: Ահա դրանցից ամենաօգտակարները:

1. Խնձոր

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում մեկ խնձոր ուտելը բորբոքումների դեմ պայքարի գերազանց միջոց է: Եվ այդ ամենը խնձորում առկա ֆլորիցինի բարձր չափաբաժնի շնորհիվ:

2. Պրոբիոտիկներ

Հակառակ տարածված կարծիքին, դրանք օգտակար կլինեն ոչ միայն հակաբիոտիկներից հետո ֆլորան վերականգնելու, այլեւ ընդհանուր իմունիտետի բարձրացման համար:

3. Կանաչ թեյ

Օգտակար է միանգամից մի քանի առումներով: Կոֆեինը թեթեւացնում է նախադաշտանային ախտանիշները, իսկ կատեխինները պայքարում են  աղիքային ցուպիկների եւ ֆլորայի այլ անհարմարությունների դեմ:

4. Ամբողջական հացահատիկային մթերքներ

Հարուստ են վիտամիններով եւ սննդային մանրաթելերով, որոնք օգնում են աղիքներին լավ յուրացնել սնունդը:

5. Յոգուրտ

Կաթնաթթվային բակտերիաները, գումարած կալցիումը եւ վիտամինները օրվա գերազանց սկիզբ են: Կարելի է յոգուրտը փոխարինել կաթնաթթվային այլ մթերքով:

6. Ձուկ

Վիտամին D-ի եւ Օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է: Դրանք օգտակար են առողջության, հատկապես սրտի համար: Եվ եթե այն ավելի լավ է մղում արյունը, ապա գրգռումն ավելի արագ է լինում:

7. Ջուր

Հեղուկն օգնում է ամբողջ օրգանիզմին, եւ ինտիմ օրգանները բացառություն չեն: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մի շարք բացասական հետեւանքների:

 

Աղբյուր՝ cosmo.ru

Ավելին
Back to top button
Close