Նորություններ

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են 28-ամյա վարորդի Nissan-ը և 60-ամյա վարորդի Opel-ը․ Nissan-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոսկետափ-Ուրցաձոր ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Պետրոս Դ․-ի վարած Opel Astra մակնիշի 47 DP 047 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նարեկ Խ.-ի վարած Nissan Teana մակնիշի 35 PP 638 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Պետրոս Դ․-ն և նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ն․Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները։ Բախման հետևանքով Nissan-ը, կողաշրջվելով, մասամբ հայտնվել է ձորակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Back to top button