ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Ով ուզում է լինի Փաշինյանի տեղը,ինչպե՞ս պետք է կառավարի «հանգուցյալի չինական կոշիկներով» պետական համակարգը

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը խոսել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած համահայկական հանրահավաքի մասին։ Նրա կարծիքով՝ ելույթը բազմաշերտ էր՝ ուղղված թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին։

Արմեն Հովհաննիսյանը կարեւորում է ելույթի՝ Արցախի վերաբերյալ շեշտադրումները։ «Ես և իմ ընկերները հակված ենք տեսնել այստեղ քայլ առաջ, որովհետեւ առաջին անգամ բարձր ամբիոնից խոսվեց միացյալ հանրապետության և միացյալ հայրենիքի մասին»,-նշել է Արմեն Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ հռետոր եւ պոպուլիստական գործիչ է, ասում է Հովհաննիսյանը։ Միևնույն ժամանակ նշում է՝ այսօր կա հանրային պահանջ՝ ունենալ դրական իմիջով, դրական նպատակներ ունեցող պոպուլիստներ։ «Նիկոլ Փաշինյանը լայն ռեգիոնալ առումով հավասարը չունի»,-ասում է Հովհաննիսյանը։ Անդրադառալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է Հայաստանը, Արմեն Հովհաննիսյանն ասում է, որ դա ակնհայտ էր, եւ այդ մասին պետք է խոսեին դեռես 2018-ի ապրիլին,սկսեին արագորեն նոր ինստիտուտներ ձեւավորել եւ բացատրեին հանրությանը, որ ինչ-ինչ հարցերում շատ արագ հաջողության հասնել չեն կարող։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ։

Ավելին
Back to top button