Նորություններ

ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվել են մի շարք մրցափուլեր

Օգոստոսի 7-ին և 8-ին «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող ՀՀ ԶՈւ խոհարարները պատրաստել են հացաբուլկեղեն և մի քանի ճաշատեսակներ, որոնք ներկայացվել են մրցավարական կազմին: Մասնակից թիմերի ղեկավարներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատել հայ խոհարարների պատրաստած կերակրատեսակները: Մրցույթը շարունակվում է, իսկ արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին:

Նույն ժամանակահատվածում մրցում էին նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի մասնակից թիմերը: ՀՀ ռազմական ոստիկանները վարպետորեն հաղթահարել են փակ տարածության մեջ տեղադրված արգելքները` ոչնչացնելով պայմանական հակառակորդին: Մրցույթի երկրորդ փուլում պարետային ծառայության խնդիրն էր մեքենայով երթուղին հաղթահարելիս հայտնաբերել և ոչնչացնել պայմանական ահաբեկիչներին և օգնություն ցուցաբերել վիրավորներին: Այս մրցափուլում հայկական թիմը խոցել է բոլոր նշանակետերն ու մեքենան վարել առանց թերացումների: Մրցութային վերջին օրը օգոստոսի 10-ին է, որից հետո էլ հայտնի կլինեն հաղթողները:

 

Ավելին
Back to top button