ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

Դատախազությունը սաբոտաժ է անում, փորձում է վարկաբեկել նոր իշխանություններին. «Հակառակ կողմում»՝ Նինա Կարապետյանց, Հարություն Բաղդասարյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուց եւ քրեական գործի հարուցումից հետո փաստաբանական հանրույթը երկփեղկվեց: Հարյուրից ավելի փաստաբաններ հանդես եկան ի պաշտպանություն նրա, եղան նաեւ փաստաբաններ, ովքեր կարծիք հայտնեցին, որ սատարել Դավիթ Գրիգորյանին նշանակում է սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը եւ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում անդրադարձել են ինչպես վերոհիշյալ խնդրին, առհասարակ, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությանը, այնպես էլ ՀՀ վարչապետի կողմից հիշատակված գաղտնի փաստաթղթին: Հիշեցնենք, որ հիշյալ փաստաթղթի օգնությամբ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանն ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է, եւ որ ամբողջ կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա:

Ավելին
Back to top button
Close