«Քաղցկեղը դատավճիռ չէ, ու պետք է ժպիտով ու հավատով հաղթահարել այն»

23-ամյա Նարեկի մոտ 2014թ.-ին ախտորոշվել է քաղցկեղ։ Անկեղծանում է՝ եղել է ժամանակ, երբ հաջողության հասնելուց մեկ քայլ առաջ հիասթափվել է, սակայն կարողացել է ուժ գտնել և հաղթահարել դժվարությունները: Պատմում է, որ շատերը թաքցնում են, չեն ցանկանում խոսել իրենց հիվանդության մասին բուժվելուց հետո, սակայն ըստ Նարեկի՝ դա մեծ հաղթանակ է:
Երբ հիվանդանոցում է եղել, միշտ ցանկացել է տեսնել, խոսել մեկի հետ, ով անցել է այն ճանապարհով, որով ինքն էր անցնում, սակայն որեւէ մեկին չի հանդիպել: Հիմա Նարեկը պարբերաբար այցելում է հիվանդանոց, շփվում հիվանդների հետ:
«Ես միշտ մտածել ու երազել եմ, որ բուժվեմ, այցելեմ հիվանդանոց, որ ասեմ՝ ամեն բան հնարավոր է»,-նշում է նա:
Նարեկը ցանկանում է, որ բոլորը, ովքեր հիմա այդ փուլում են, լցվեն հույսով, հավատով ու վստահաբար իմանան, որ քաղցկեղը դատավճիռ չէ, ու ժպիտով ու հավատով հաղթահարեն այն: