ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Զգեստներ, որոնք մի ամբողջ կարողություն արժեն, սակայն չեն համապատասխանում իրենց գնին

Այս զգեստներն արտասովոր տեսք ունեն: Սակայն ամենաուշագրավը դրանց գինն է: Ներկայացված հանդերձների համար վճարվել են հսկայական գումարներ, եւ ոչ բոլորը կարող էին որոշել դրանցով դուրս գալ հանրության առջեւ: Աշխարհի ամենաթանկարժեք զգեստները զարդարված են ոսկով եւ թանկարժեք քարերով:

Դիզայներ Հինզա Տանակայի ստեղծած զգեստը զարդարում են 15.000 հատ ավստրալական մետաղադրամներ: Այն կշռում է 10 կգ եւ արժե 268.000 ԱՄՆ դոլար:

Այս զգեստը պատրաստելու համար օգտագործվել է սիրամարգի ավելի քան 2000 փետուր: Հարսանեկան այս զգեստի գինը 1.500.000 դոլար է:

Ոսկե մետաղալարերով պատրաստված զգեստի հեղինակը Հինզա Տանական է: Զգեստը կշռում է ավելի քան 1 կգ, իսկ արժեքը 245.000 դոլար է:

Դիզայներ Դեբբի Վինգհեմը զգեստ է կարել մետաքսից, կերպասից եւ շիֆոնից: Գործն ավարտին հասցնելու համար պահանջվել է 6 ամիս: Զգեստը զարդարված է 2-5 կարատանոց սեւ եւ սպիտակ ադամանդներով: Քաշը 13 կգ է, արժեքը՝  5.600.000 դոլար:

Առաջին հայացքից այս զգեստն այնքան էլ գրավիչ չէ: Սակայն, պարզվում է, դրա թեւքերն ամբողջությամբ ծածկված են ադամանդներով: Զգեստի վրա կա 1000 հատ մարգարիտ: Արժեքը 8.500.000 դոլար է:

Այս զգեստը համարվում է ամենաթանկարժեքն աշխարհում: Բուրգունդի երանգով զգեստը կարված է նրբադիպակից եւ մետաքսից: Այն զարդարված է ավելի քան 750 ադամանդներով: Գլխավոր թանկարժեք քարի չափը 70 կարատ է, քղանցքը եւս ծածկված է մանր ադամանդներով: Զգեստն արժե 30.000.000 դոլար:

Ավելին
Back to top button