Նորություններ

Հենց այդ փոխադարձ սիրո եւ վստահության ուժից է սարսափում հակառակորդը

Ազատ եւ անկախ Արցախն ապրում է իր կյանքով՝ ժողովրդավարական երկրին բնորոշ ինստիտուտներով, ժամանակակից կենցաղավարությամբ ու կենսակերպով, հայրենի եզերքը զարգացնելու, հզորացնելու տեսլականով:

Արցախի լինելիության թիվ մեկ գրավականը հայկական բանակն է, բացառիկ մի արժեք, որը կերտել է մեր հաղթական անցյալն ու ներկան, եւ կերտելու է երջանիկ ապագան:

Այսօր դիրքերում կանգնած յուրաքանչյուր զինվոր հաղթողի հպարտության զգացում ունի, անկախ պետականության պաշտպանի վեհ հայացք ու կեցվածք, որը փոխանցվում է Արցախի մայրաքաղաքի եւ մյուս շրջանների բնակիչներին, ովքեր մշտապես զգում են իրենց թիկունքի ամրությունը: Հենց այդ փոխադարձ սիրո եւ վստահության ուժից է սարսափում հակառակորդը:

Բանակ-հասարակություն կապը սկսվում է հենց սահմանից՝ տարածվելով Հայաստան-Արցախ հայրենի հորիզոններում եւ Սփյուռքի մեր հանգրվաններում:

ԳԱԼԱ-ն ներկայացնում է ֆոտոշարք՝ առաջնագծում կանգնած զինվորների եւ նրանց պարտադրած խաղաղության պայմաններում ապրող արցախցիների առօրյայից:

Ժամանակ է գտնվում նաեւ քննարկումների եւ մտորումների համար…

Լուսանկարներ՝ ծնողների համար…

Ամենաշոգ շրջաններից մեկում. hand made

Դիրքապահների ձմեռային պաշարը…

Ազատ Արցախը ողջունում է Ձեզ…

Back to top button
Close