Նորություններ

Էրդողանը՝ Զելինսկուն. «Մենք չենք ճանաչելու Ղրիմի անեքսիան»

Անկարայում կայացել է Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հանդիպումը։ Սա երկու նախագահների առաջին հանդիպումն է։ Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում պարզվել է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, այդ թվում տարածաշրջանային մի շարք խնդիրներ։

Էրդողանը մամուլի ասուլիս ժամանակ տեղեկացրել է, որ Զելինսկու հետ քննարկվել են ոչ միայն Դոմբասում տիրող իրավիճակը, այլև Ղրիմի հարցը։

«Մենք  չճանաչեցինք Ղրիմի անեքսիան և չենք  էլ ճանաչելու։ Ղրիմի թաթարները  մշակութային և մարդկային տեսանկյունից Ուկրաինային և Թուրքիային կապող կարևոր տարեր են։ Մեզ համար կշարունակի առաջնահերթություն համարվել Ղրիմում մեր ազգակիցների ներկայության շարունակականության, ինչպես նաև նրանց ինքնության, մշակույթի և ազատության պաշտպանության երաշխավորումը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Դոմբասում ընթացող բախումներին վերջ կդրվի։ Էրդողանը հույս է հայտնել, որ խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքին համապատասխան՝ պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նա աջակցություն է հայտնել Դոմբասի խնդրի կարգավորմանը միտված Մինսկի գործընթացին։

Ասուլիսի ժամանակ Զելինսկին թուրքական կողմին կոչ է արել ներդրումներ իրականացնել Դոնբասում և առհասարակ Ուկրաինայում։

Զելինսկին կհանդիպի նաև Թուրքիայում ապրող թաթարական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Պոլսի հունաց պատրիարք Բարդուղիմեոսի հետ։

ermenihaber.am

Back to top button
Close