ՆորություններՍպորտ

Դավիդ Լուիսը բաց է թողել Չելսիի մարզումն ու մտադիր է միանալ Արսենալին

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը բաց է թողել թիմի մարզումը, որը կայացել է այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտնում է Sky Sports-ը։;

Աղբյուրի փոխանցմամբ, 32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը կարիերան ցանկանում է շարունակել Լոնդոնի «Արսենալում»։ Նշվում է, որ այս պահին «Զինագործները» առաջարկ չեն արել Լուիսի տրանսֆերի շուրջ, սակայն ֆուտբոլիստն «Արսենալի» հետաքրքրության կենտրոնում է։

Լուիսի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Հաղորդվում է, որ «Չելսին» չի ցանկանում բաց թողնել բրազիլացի ֆուտբոլիստին՝ ակումբի վրա դրված տրանսֆերային արգելքի պատճառով։

Նախորդ մրցաշրջանում Լուիսն անգլիական Պրեմիեր-լիգայի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։

armsport.am

Ավելին
Back to top button