Նորություններ

Թուրքական 2-րդ նավն է հորատման աշխատանքներ սկսել Կիպրոսի ափերին

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Կիպրոսի տնտեսական գոտում հորատման աշխատանքներ իրականցնող թուրքական նավերի աշխատանքին հետևելու համար այցելել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն:

Նա տեղեկացրել է, որ հորատման աշխատանքներ կատարող 2-րդ նավը՝ «Յավուզը» արդեն 1710 մետր խորությամբ հորատում է կատարել: Ըստ Դյոնմեզի՝ այդ շրջանում 2.5-3 ամսվա աշխատանքային ծրագիր ունեն և հույս ունեն, որ վերջնակետին հասնելիս գազ կգտնեն: Դյոնմեզը նշել է, որ հորատման աշխատանքներն իրականացնում «եթե գազ կա, ապա անպայման գտնելու ենք» կարգախոսով: Դյոնմեզը տեղեկացրել է, որ օգոստոսին Միջերկականի արևելք կուղարկեն սեյսմիկ հետազոտություններ իրականացնող 2-րդ «Օրուչ Ռեիս» նավը:

Այդպիսով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի նավերի թիվը կհասնի 4-ի՝ 2 հորատող և 2 հետազոտական նավ:

Դյոնմեզը շեշտել է, որ Թուրքիան մինչև վերջ պաշտպանելու է Կիպրոսի թուրքերի իրավունքները և շահերը:

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close